Հայաստանի շախմատի կանանց թիմը պարտության մատնեց Ռուսաստանի թիմին


01:00 , 1 հոկտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հրաշալի ելույթները 43-րդ Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթումում ընթացող Օլիմպիադայում կանանց թիմը 6-րդ տուրում մրցում էին մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Ռուսաստանի թիմի հետ: Լիլիթ Մկրտչյանի և Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակների շնորհիվ թիմը հաղթանակ տոնեց: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայաստան-Ռուսաստան 3-1: