Արդյոք վերջին ցանցահենային հարձակումներից հետո Facebook-ի ձեր էջը փորձե՞լ են կոտրել. ինչպե՞ս հասկանալ


16:51 , 29 սեպտեմբեր, 2018

MarketsWatch համացանցային պորտալը հայտնել է, թե ինչպես հասկանալ՝ արդյոք Facebook-ի ձեր օգտահաշիվը կոտրվե՞լ է վերջին ցանցահենային հարձակման արդյունքում:

Նշվում է, որ եթե Facebook-ը դուրս է եկել ձեր օգտահաշվից, և դուք կրկին պետք է մուտքագրեք գաղտնաբառն ու ծածկագիրը, ամենայն հավանականությամբ, այն փորձել են կոտրել:

Անցած ամիս շուրջ 50 մլն օգտատեր ցանցահենային հարձակման է ենթարկվել, իսկ ծառայության կողմից փակված օգտահաշիվների թիվը 90 մլն է: