Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու, չեն համապատասխանում իրականությանը


12:58 , 29 սեպտեմբեր, 2018

Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու, չեն համապատասխանում իրականությանը։

Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից:

Հավաքների ազատության սահմանադրական իրավունքից օգտվելու որոշման դեպքում ՀՀԿ-ն պատշաճ կերպով կիրազեկի հանրությանն օրենքով սահմանված կարգով: