Փաշինյանի և Պուտինի զրույցի մասին Պեսկովը մանրամասներ է հաղորդել


11:56 , 29 սեպտեմբեր, 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Այս ընթացքում Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան այցի հեռանկարը չի քննարկվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

«Նա կարճ խոսել է Փաշինյանի և Դոդոնի հետ»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր՝ Հայաստան այցելելու իր հեռանկարների մասին: «Ոչ, նրանք այլ հարցերի շուրջ են խոսել՝ օպերատիվ, ընթացիկ հարցերի շուրջ»,- պարզաբանել է մամուլի խոսնակը: