Մենք երբեք չենք լարում իրավաճակը, որի վառ վկայություններն են հազարավոր փաստերը


05:30 , 29 սեպտեմբեր, 2018

Թուրքին մի հավատա...

Պետք չէ այդպես հավատալ և փորձել հավատացնել հասարակությանը, ով ամեն վարկյան պետք է պատրաստ լինի զինվոր դառնալ:

Պետք չէ հայտարարել, թե ես տեղեկացրել եմ Արցախի նախագահին, որ պայմանավորվել ենք չլարել իրավիճակը, քանի որ Հայաստանն՝ իր Արցախ հատվածով, երբեք իրավիճակ չի լարում, այլ պարզապես, անվտանգությունից ելնելով, պատասխանում է Ադրբեջանի կողմից լարած իրավիճակին, որը եղել է և ՊԵՏՔ Է լինի նաև հետագայում էլ...

Պետք չէ օպերատիվ կապի մասին խոսել այն հռետորիկայով, ինչպես կխոսեր մի երրորդ երկրի ղեկավար, որը կողմ չէ և որի համար այդքան էլ էական չէ, թե ով է լարում իրավիճակն ու պարզապես առաջարկում է մի միջոց, որով երկու կողմերը կարող են պարզել, թե ով լարեց իրավիճակը և այդպիսով փոխադարձաբար պայմանավորվածությամբ իջեցնեն լարվածությունը։ 

Մենք երբեք չենք լարում իրավաճակը, որի վառ վկայություններն են հազարավոր փաստերը։ Եթե քո հակառակորդը, ով ցանկանում է գրավել Երևանը, որի անթաքույց քարոզը կատարվում է ադրբեջանական ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից, ապա դու չպետք է կատարես այն, ինչը կոչված է «հասարակություններին նախապատրաստել զիջումների և խաղաղության», քանի որ դա անում ես միայն դու, բայց հակառակ կողմը ներքին լսարանում անում է լռիվ հակառակ բան։ 

Մեկնաբանությունը լսելով՝ տպավորություն ես ստանում, թե իբր դու էլ ես մեկ-մեկ իրավիճակներ լարում և հիմա, եթե պայմանավորվել ես, ապա հրամայում ես և տեղեկացնում ես դրա մասին այն կառույցներին և անձանց, ովքեր պատասխանատու են իրավիճակի լարման համար, բայց մոռանում ես զգուշացնել, որ եթե Ադրբեջանը կրկին, եթե խախտեց հրադադարը, ապա մենք պատասխանելու ենք` ելնելով մեր անվտանգության ապահովման տեսանկյունից։

Հրադադարի ռեժիմը խախտում է Ադրբեջանը, մենք պարզապես պատասխանում ենք։ Սադրանքներ իրականացնում է Ադրբեջանը, մենք ընդամենը դրանք կանխարգելում ենք։ 

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անթաքույց հայտարարում է, որ իրենք պետք է գրավեն Երևանը, եթե Ադրբեջանն իրականում ցանկանում է հարցի խաղաղ կարգավորում, ապա առաջինը պետք է հրաժարվի նման հռետորիկայից, որը բերում է ծայրահեղ լարվածության և անհանդուրժողականության, իսկ նման պայմաններում բանակցել և առավել ևս՝ հասնել խաղաղության անհնար է, դրա համար պետք է երկար ժամանակ և երկար աշխատանք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, որը պետք է ադրբեջանական հասարակության միջից դուրս բերի ծայրահեղ մոտեցումները, որը վառ արտահայտվում է ամեն տեղ և ամեն առիթով՝ լինի դա սովորական երիտասարդական միջազգային պրոյեկտ, միջազգային այլ ծրագիր կամ միջոցառում, որտեղ ներկա են լինում հայերը և ադրբեջանցիները։

ՀԳ․ Հետաքրքիր է այդ հանդիպումների և շփումների ժամանակ, որի մասին չէր նկատվում տեղեկատվություն, էլ ո՞վ է ներկա եղել, և եթե մեկնաբանությունը նման հռետորիկայի մեջ էր, ապա հանդիպումն ինչպե՞ս էր...

ՀՀԳ․ Արցախի հարցով ես Սերժ Սարգսյանի ժամանակ էլ եմ միշտ արտահայտվելուց եղել...))))