Եթե Դուշանբեում Ալիեւի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածություններն արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը


23:55 , 28 սեպտեմբեր, 2018
Եթե Դուշանբեում Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու և նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն և գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը։

Փաստացի, այդ պայմանավորվությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուգում և Ժնևում եղած, բայց Ալիևի պատճառով թղթի վրա մնացած համաձայնութունների իմաստի շրջանակում են՝ առանց միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմների։

Ողջ սրտով ուզում եմ կիսել իր լավատեսությունը և ինքնավստահությունն այդ հարցում։

Իսկ եթե ոչ, ապա ... Չէ, հիմա չեմ քննարկի այդ տարբերակը։

Խաղաղ ծառայություն մեր զինվորներին։