ԱԱԾ տնօրենի ընտանիքը Հայաստանում է


21:40 , 28 սեպտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հերքում է մամուլում այսօր հրապարակված լուրերը։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքի անդամնեը գտնվում են Հայաստանում։

Հիշեցնենք, թերթերից մեկն այսօր գրել էր. «Ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս է Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին երկրից դուրս է հանել՝ չեզոքացնելու համար նրանց սպառնացող վտանգը»։

Սեպտեմբերի 11-ին՝  ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսած խոսակցության տարածման օրը հրավիրած ասուլիսում Վանեցյանը մասնավորապես ասել էր, որ որ սպառնալիքներ է ստանում իր և իր ընտանիքի հետ կապված.

«Փորձ է արվում լռեցնել, վախեցնել, նենց անել, որ մեզ հանեն էս պրոցեսի մեջից, որովհետև շատ լավ տեսում եք, որ չիջեցելով մյուս իրավապահների արած աշխատանքը՝ այսօր ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն քննում են առավել աղմկոտ գործերը և գործ ունեն առավել վտանգավոր մարդկանց ու խմբերի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։