Yerkir.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ակնկալում է, որ Գերմանիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի և Թուրքիայի գագաթաժողովը, նվիրված սիրիական Իդլիբում իրավիճակին, կկայանա արդեն հոկտեմբերին. հայտնում է РИА Новости-ն;
«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ «քառյակի» հանդիպում կայանա… Մենք ձգտում ենք հասնել դրան, որ այն տեղի ունենա հոկտեմբերին»,- ասել է նա Բեռլինում Թուրքիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: