43-ամյա Արմեն Գալուստյանը որոնվում է որպես անհետ կորած


19:30 , 28 սեպտեմբեր, 2018

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմեն Գալուստյանը։

Արարատի մարզի Խաչփար գյուղում ապրող, 43-ամյա Գալուստյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02, 010-59-06-25 հեռախոսահամարներով։