ՀՀ–ում իրար հետ խոսում են ամեն մեկը իր մամուլի միջոցով


14:39 , 24 մայիս, 2013

Այսպես կոչված զարգացած երկրներում մարդիկ իրար հետ խոսում են փաստաբանների միջոցով, իսկ ՀՀ–ում` իրար հետ խոսում են մարդա իր մամուլի միջոցով… Չգիտեմ՝  վերջին ընտրությունների օդի մեջ ինչ դեղանյութ է տարածվել, բայց ընթացքում սնկի պես մամուլի միջոցներ են բուսնել, ամենաչնչին քաղաքական գործիչից սկսած` նախագահով վերջացրած, մարդա մի կամ մի էրկու մամուլաբլոգախառն միջոց են բացել ու ամեն առավոտ իրար կրակահերթի են ենթարկում… այն էլ առանց փաստերի, առանց հետաքննական լրագրողական մեթոդների, բայց պարսավանքի հսկաաաա բառապաշարով։ Անանուն աղբյուրներից հայհոյում են անանուն հասցեատերերի, եթե ինչ-ինչ փաստեր են ներկայացվում, կամ էլ առանց փաստի, բայց ինչ–որ մեկի անունին հասցեագրված։ Ու այ սենց կեսօրին բացում եմ հայկական մամուլը, որ քաղաքական պանտոմիմայի վերջին նորույթներին ծանոթանամ։))) (իսկ ավելի կոնկրետ, դատական համակարգն իր բնույթով այնքան իշխանամետ է, որ մեկը մյուսի հետ օրենքի դաշտում խոսելու հավես ոչ ոք չունի)։