Հայտնի է ավելորդ քաշ հավաքելու գլխավոր պատճառը


23:00 , 28 սեպտեմբեր, 2018

Գիտնականներն ապացուցել են, որ քաշ հավաքելուն ավելի շատ նպաստում է յուղային սնունդը, քան քաղցրը: Այս մասին հայտնել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները, հաղորդում է The New York Times-ը:

Երեք ամիս շարունակ 29 տարբեր դիետաների միջոցով մկների օգնությամբ իրականացված գիտափորձից հետո կենդանիների ուղեղում որոշ գեների փոփոխություններ են տեղի ունեցել՝ պարգևի ընկալման հետ կապված: Յուղային սնունդը նրանց երջանիկ էր դարձնում: Իսկ այդպիսի ուտեստները հանգեցրել են ավելորդ քաշ հավաքելուն:

Այլևս ոչ մի սննդակարգ, ներառյալ՝ միայն քաղցրեղենը, քաշի կամ գեների զգալի փոփոխության չի հանգցրել:

Նշվում է նաև, որ դիտայի ժամանակ գիրացած մկները մյուսներից ավելի քիչ մթերքներ են կերել:

Հետազոտողների կարծիքով՝ ճարպոտ ուտեստները խթանել և փոփոխել են ուղեղի հատվածները, որի շնորհիվ մկներն այդպիսի ուտելիք էին ցանկանում՝անտեսելով բավարար չափի էներգիա ունենալու օրգանզիմի ազդանշանները: