Իրաքի մայրաքաղաքում սպանել են նախկին «Միսս Բաղդադ»-ին (Photo)


15:56 , 28 սեպտեմբեր, 2018

Իրաքի մայրաքաղաքում կրակել են «Միսս Բաղդադ 2015» Թարա Ֆարեսին․ այդ մասին հայտնում է Kurdistan24 հեռուստաալիքը՝ Իրաքի ՆԳՆ-ին հղումով:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի համաձայն՝ մոդելը սպանվել է սեպտեմբերի 27-ին, իր սպորտային մեքենայում: Արձակված երկու փամփուշտները դիպել են գլխին, մեկը՝ կրծքին:

Թարա Ֆարեսն ապրում էր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Նա նորաձևության բրենդների դեմքն է հանդիսացել: Մոդելի Instagram-յան էջում հայտնվել է նրա սևուսպիտակ լուսանկարը՝ գրառմամբ. «Մենք խնդրում ենք Ալլահին ներել նրան...»: