Մածունի և մաղադանոսի դիմակի օգնությամբ ունեցեք ամենախնամված և գեղեցիկ մաշկը


11:50 , 28 սեպտեմբեր, 2018

Այս սեզոնին բոլորը կանգնում են խնդրի առաջ` մաշկը չորանում է, իսկ խնամքի միջոցները բավականին թանկ արժեն:

Ձեզ ենք ներկայացնում տնային միջոցներով, բավականին հեշտ պատրաստվող դիմակ, որը ոչ միայն կփափկեցնի, այլ նաև կսպիտակեցնի Ձեր մաշկը:

Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է. 

Մածուն - 2 թ/գՄաղադանոսի հյութ

Պատրաստման եղանակը

Մածունի վրա ավելացնել այնքան մաղադանոսի հյութ, որ մածունը ստանա կանաչավուն երանգ:

Զանգվածը դեմքին թողեք 5-10 րոպե, ապա լվացեք գոլ ջրով: Արդյունքն ուղղակի հրաշալի է: