Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը տեսե՞լ եք. տեսնես իրենք չեն տխրո՞ւմ, որ էդքան փող են ծախսում անիմաստ երգի համար (Video)


12:26 , 28 սեպտեմբեր, 2018

Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը տեսե՞լ եք։ Իսկ երգը լսե՞լ եք։ 
Գիտեք՝ ինչի նմանա, ոնց որ 5 հարկանի շքեղ տուն կառուցեք (էս պահին դա տեսահոլովակնա), որպեսզի այնտեղ ապրեն երկու կատվի ընտանիք (էս էլ երգնա)։ 

Նե՜նց եմ ափսոսում էդ փողերը, որոնք ծախսվում են տեսահոլովակի վրա, ու երևումա, որ օրերով, ամիսներով աշխատած ու մտածված տեսահոլովակա, սիրուն, դզող, կայֆ, գունեղ, մի խոսքով՝ մեր աստղերի բոլոր տեսահոլովակներից լավնա, բայց երգը․․․ Ինչա՜ ասում, ինչա՜ երգում, իմա՜ստը։ 

Շատ ցավոտա, տեսնես իրանք չեն տխրո՞ւմ, որ էդքան փող են ծախսում մի անիմաստ երգի համար։

Միևնույն ժամանակ ոչ մի վատ բան չեմ կարա ասեմ, քանի որ վստահ եմ՝ մի ամսում մինիմում 10 միլիոն դիտումա ունենալու ու շատերի ավտոներից հնչող երգա լինելու։