Հարյուրավոր չինացիներ հետևել են 9 աշակերտի սպանած երիտասարդի հանրային մահապատժին (Video)


10:32 , 28 սեպտեմբեր, 2018
Չինաստանի իշխանությունները հրապարակային մահապատժի են ենթարկել 28-ամյա Ժաո Ժևեյին, որն ապրիլին զինված հարձակում էր գործել մի խումբ աշակերտների վրա՝ սպանելով 9 երեխայի:

Ավելի վաղ Շանսի նահանգի դատարանը նրան մահապատժի էր դատապարտել:

Հայտնի է, որ երիտասարդին գնդակահարել են: Մահապատժին ականատես են եղել հարյուրավոր հետաքրքրասեր չինացիներ, որոնք տեսանկարահանել են գործողությունն ու այն հրապարակել:

Աղբյուրը մանրամասնում է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ երիտասարդը ժամանակին սովորել է այն դպրոցում, որի աշակերտների վրա հարձակվել է: Նա նախապես ծրագրել էր հարձակումը՝ համացանցի միջոցով համապատասխան դանակներ գնելով: