Ասանժը WikiLeaks-ի նոր գլխավոր խմբագիր է նշանակել


07:00 , 28 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը փոխարինել է պորտալի գլխավոր խմբագրին: Այս մասին հաղորդվում է կազմակերպության Twitter-ի պաշտոնական էջում:Ինչպես նշվում է, պորտալը կգլխավորի իսլանդացի լրագրող Քրիստին Հրաֆնսոնը: Նախկինում նա WikiLeaks- ի պաշտոնական ներկայացուցիչն էր և զբաղվում էր պորտալի իրավական նախագծերով:Նշվում է, որ Ասանժը կմնա պորտալի հրատարակիչ: