Հայ երիտասարդներ, վաղը դուք պետք է հաղթանակներ կերտեք


13:46 , 24 մայիս, 2013

Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսման տարբեր հաստատությունները ավարտելու կապակցությամբ: 
Հայ երիտասարդներ և պատանիներ, Մեսրոպյան գրերի հավերժի կրողներ, տարիներ առաջ մեր նախորդները այդպես էլ չիմացան՝ ինչ է ուսումը, և նա որքան անհրաժեշտություն է մարդու կյանքում, այսօր մեզ համար բացվում են հազարավոր դռներ, որոնք մեզ տանում են դեպի գիր, դեպի ուսում:
Մաշտոցյան ոսկյա ձեռքով ու մտքով այսօր մեր տառերը սավառնում են աշխարհիս չորս ծայրերում և իրենց հուժկու արձագանքով հայոց ձայնն են դղրդացնում:
Մաղթում եմ ձեզ, որ ուսման անհագ ծարավ մնաք: Ամբողջ կյանքը մարդու բավական չէ, որպեսզի կարողանա այդ ծարավը հագեցնել:
Ձեր ընտրած ուղում թող խաղաղության աղավնին ուղեկից դառնա և իր անսահման խաղաղությամբ թող խաղաղություն սփռի և ձեր ճանապարհներին:
Ամիսներ հետո ձեր աշակերտական, ուսանողական նստարաններին ուրիշ մի զույգ կնստի, և գալիք այդ սերունդը թող էլ ավելի ուսման ծարավ լինի:
Հայ երիտասարդ, դու ես քո երկրի դեմքը, դու ես քո երկրի ուժը, դու ես այսօր, վաղը և հավերժ:
Սովորիր անվերջ, որ վաղը քո խոհեմությամբ հաղթանակներ կերտես: