Նախագահի հրամանագրով՝ Ռոմիկ Մարգարյանը նշանակվել է ԶՈՒ թիկունքի վարչության պետ
23:50 , 27 սեպտեմբեր, 2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին ՀՀ Զինված ուժերի թիկունքի պետ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի‚ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ռոմիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,-ասված է նախագահի հրամանագրում: