Հնդկաստանում բացվել է գլխուղեղի թանգարան․ սա տեսնել է պետք


03:00 , 28 սեպտեմբեր, 2018

Հնդկաստանում առաջին անգամ ստեղծվել է գլխուղեղի թանգարան։ Այն ստեղծվել է Բանգալորի ազգային հոգեբանական առողջության և նեյրոգիտության համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայի հիման վրա։ Ցուցադրվող նմուշները մինչ այժմ պատկանում էին Բանգալորի հոգեբուժարանին, իսկ այժմ դրանք կարող են տեսնել զբոսաշրջիկները և բժշկություն ուսումնասիրող ուսանողները։ Հուշագրավն այն է, որ այստեղ կարելի է ոչ միայն տեսնել, այլ նաև շոշափել շիզոֆրենիայով կամ Ալցհեյմերով տառապող հիվանդների գլխուղեղները։