Հայաստանի սահմանը հատած թուրք տղան վերադարձել է հայրենիք


21:30 , 27 սեպտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հուլիսի 24-ից Հայաստանի ուժային կառույցների հսկողության տակ գտնվող ու վերջերս ազատ արձակված թուրք տղան վերադարձել է Թուրքիա:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Daily News-ը` հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը:

Ումութ Ալի Օզմենը հատել է վրաց-թուրքական սահմանը` հասնելով մինչև հյուսիս-արևտմյան Արդահան նահանգի Թյուրգյոզյու սահմանամերձ բնակավայրը: Ճանապարհորդության ընթացքում 16-ամյա երիտասարդին ուղեկցել է նրա հայրը` Մուսթաֆա Օզմենը:

Օզմենը, ով իր ընտանիքի հետ ապրում է Թուրքիայի հյուսիս-արևմտյան Կարս նահանգի Աքյաքա բնակավայրում, հայկական անվտանգութան ուժերի կողմից բերման էր ենթարկվել հուլիսի 24-ին, այն բանից հետո, երբ, ըստ թուրքական սահմանապահ դիրքի տեսանկարահանող սարքերի տեսագրության, Շիշ թմբի մոտ հոտին արածեցնելու ընթացքում հատել էր սահմանը:

Օզմենը ազատ էր արձակվել սեպտեմբերի 25-ին:

Քանի որ Թուրքիան ու Հայաստանը պատմական տարաձայնությունների պատճառով չունեն դիվանագիտական հարաբերություններ, Վրաստանը գործում հանդես է եկել որպես միջնորդ:

16-ամյա պատանուն ու նրա հորը Թյուրգյոզյուի սահմանային անցակետի մոտ դիմավորել են Պոսոֆի նահանգապետ Էնվեր Իլմազոմը և Պոսոֆի քաղաքապետ Կախիթ Ուլգարոմը: