Էրդողանը Թուրքիայի նախագահի կարգավիճակում առաջին անգամ այցելել է Գերմանիա


19:50 , 27 սեպտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանն այցի շրջանակներում հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

Հանդիպումների ժամանակ կողմերը քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակի, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի շարք հարցեր:

Էրդողանի Գերմանիա այցն ավարտվելու է սեպտեմբերի 29-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում, որտեղ նա մասնակցելու է նոր մզկիթի բացման արարողությանը:

Էրդողանը վերջին անգամ Գերմանիա էր այցելել 2011թ., երբ դեռ վարչապետ էր։