Նախկին աշակերտը նվիրաբերել է իր օրգանը՝ ատելի ուսուցչուհուն փրկելու համար


22:00 , 27 սեպտեմբեր, 2018

Մալազիական Պետալինգ–Ջայա քաղաքից երիտասարդ բժիշկը նվիրաբերել է իր լյարդի մի մասը կրտսեր դպրոցի իր ուսուցչուհուն։ Այս մասին հաղորդում է AsiaOne պարբերականը։

25-ամյա Ջերոմ Չինն իմացել է ուսուցչուհու հիվանդության մասին նրա աղջկանից, ում հետ մտերիմ էր եղել ցածր դասարաններում։ Կինը լյարդի փոխպատվաստման կարիք ուներ, սակայն չէր կարողանում համատեղելի դոնոր գտնել։

Եվ այդ ժամանակ օգնության է հասել Չինը։ Նրա խոսքերով՝ երեխա ժամանակ տանել չի կարողացել խիստ ուսուցչուհուն, սակայն հետո հասկացել է, որ սխալ է եղել։

Սեպտեմբերի սկզբին Չինի լյարդի 67 տոկոսը պատվաստել են նրա ուսուցչուհուն։ Նրա խոսքերով՝ դրա մեջ հերոսական ոչինչ չկար։ «Ես պարզապես ճիշտ պահին ճիշտ տեղում եմ հայտնվել և արել եմ ամենը, ինչ՝ կարող էի»,– ավելացրել է նա։