Վանո Սիրադեղյանի մասին սոցցանցերում շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում


19:00 , 27 սեպտեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

Այսօր սոցցանցերում ակտիվորեն լուրեր են շրջանառում, թե 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի արձակագիր, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը:

Նշվում է, թե Սիրադեղյանը վերջին շրջանում ծանր հիվանդության պատճառով բուժում էր ստանում Շվեդիայի հիվանդանոցներից մեկում, նրա դին հինգշաբթի կտեղափոխեն Երեւան:

ՀԺ-ն կապ հաստատեց Վանո Սիրադեղյանի հարզատների հետ: Սոցցանցերում տարածված լուրերը Սիրադեղյանի հարազատները հերքում են: