Ինչու է 2018թ․ կրծքի պատկերներով ապրանքատեսակների տարի


20:00 , 27 սեպտեմբեր, 2018

«Միաեղջյուրների և լամաների գերակայությունից հետո դիզայնի ոլորտում հայտնվել է նոր, ոչ այնքան «մանկական» միտում՝ կնոջ կրծքի պատկերում»,- գրում է The Guardian-ի լրագրող Էմինե Սայները՝ հաղորդում է inopressa.ru-ն։

Կրծքերի պատկեր կարելի է տեսնել անկողնային պարագաների, բաժակների, բջջայինների համար նախատեսված պատյանների, պաստառների վրա։ «Դուք լողավազանում հսկա փչովի կրծքից բռնվելու հրատապ անհրաժեշտությու՞ն ունեք: Մենք ունենք այն, ինչ ձեզ հարկավոր է»,- գրում է հեղինակը։

«Կարևորն այն է, որ դրանք «իդեալական» սեռական կրծքերի պատկերներ չեն: Նորաձևության մեջ հումորով լի պարզ գրաֆիկական նկարներ են, որոնք արտացոլում են կին գործիչների բազմազանությունը և ավելի ու ավելի տարածված շարժումը, որը կոչ է անում ընդունելու ձեր մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա: Դրանք կարող են նաև ֆեմինիստական և ապստամբ լինել, ինչպես 1976-ին, Վիվիեն Վեսթվուդի առաջին «կրծքերով վերնաշապիկը»՝ կրծքի պատկերով»,- ասվում է հոդվածում։