Պաշտոնյան ժամերով պոռնո է նայել և հատուցել է դրա համար


19:00 , 27 սեպտեմբեր, 2018

Ավստրալիացի պետական ծառայողը հեռացվել է աշխատանքից՝ աշխատավայրում մշտապես պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ նայելու համար։ Այս մասին հաղորդում է ABC news-ը։

Տղամարդը Կանբերայի հասարակական ծառայությունների վարչության աշխատակից է եղել։ Նրա բազմաթիվ օրինազանցությունները հայտնաբերվել են հատուկ հետաքննության արդյունքում։

Պաշտոնյան չի հերքել իր մեղքը։ Նրա խոսքերով՝ բացի սեռական բավարարումից, նա այդ նկարներն օգտագործել է իր հոբբիի համար. մերկ աղջիկների՝ սև մատիտով էտյուդներ։ Որպես արդարացում նա ասել է, որ միայն «թեթև» պոռնո է նայել։

Տղամարդու անունն ու պաշտոնը չեն բացահայտվում։ Սակայն ենթադրվում է, որ նա բավական բարձր պաշտոն է զբաղեցնում. ավելի վաղ նա հիշատակել էր, որ ոչ ոք չէր կարող նկատել իր գործողությունները։