14:10 , 27 սեպտեմբեր, 2018Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրա պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել:
Օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորել է Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի վաղ առավոտյան կմեկնի Բաքու, իսկ այնուհետ՝ Դուշանբե, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը:
Ադրբեջանում ՌԴ նախագահը մասնակցելու է ՌԴ-ի և Ադրբեջանի շրջանների IX համաժողովին: Նա նաև Ձյուդոյի աշխարհի առաջնության շրջանակում մասնակցելու է մի շարք մրցումների, որն այժմ անց է կացվում Բաքվում: