Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել «Ելք»-ի կողմից, մնացածն ինքը պետք է մեկնաբանի. Մարուքյան


14:00 , 27 սեպտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում ներկաներին հիշեցրել է, որ ինքն ընտրվել է վարչապետ մի խորհրդարանում, որտեղ ուներ ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իր սեփականը:

Գործադիրի ղեկավարի այս դիտարկման շուրջ Panorama.am-ի թղթակիցը մեկնաբանություն խնդրեց «Ելք» խմբակցության  պատգամավոր Էդմոն Մարուքյանից՝ փորձելով ճշտել՝ արդյոք վարչապետ ընտրվելու պահին իրենք Նիկոլ Փաշինյանին չեն սատարել։

«Ճիշտն ասած՝ պետք է պարոն Փաշինյանին հարցնել՝ դա ասելով՝ ինչ նկատի ունի։ Ես չեմ կարող մեկնաբանել առանց իր մեկնաբանության։ Ես կարող եմ փաստն արձանագրել, որ Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել «Ելք» խմբակցության 9 պատգամավորների կողմից, այսինքն՝ խմբակցության բոլոր անդամները ստորագրել են՝ որքանով որ հիշում եմ։ 8-ը հաստատ ստորագրել են, որից հետո նա չի ընտրվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ