Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն այս օրերին Սոչիում էին: Նրանք երեկ մասնակցել են «Արմենիա TV. տարվա երգ» մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Միջոցառման հիմնական նպատակն է խրախուսել տարվա ընթացքում իրենց երաժշտական գործունեությամբ աչքի ընկած հայտնի արտիստներին և հայկական շոու բիզնեսի նոր դեմքերին, որոնց երգերն այս տարի հիթ են դարձել: Համերգային երեկոն վարել են Նազենի Հովհաննիսյանն ու Վաչե Թովմասյանը: Մասնակիցները մրցանակի հավակնորդներն են, որոնք էլ ստացել են խորհրդանշական արձանիկներ: Միջոցառման հատուկ հյուրերն են եղել Ջիվան Գասպարյանն ու Ավրաամ Ռուսոն: Հայտնիները շտապել են իրենց ինստագրամյան էջերը ողողել նոր լուսանկարներով և հետևորդներին պատմել՝ ինչպես է անցել մրցանակաբաշխությունը: Ամենահետաքրքիր կադրերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: