Ձայնագրման գործով հարցաքննվել են դատավորը, ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը. Սոնա Տռուզյան


11:50 , 27 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով ՀՀ քննչական կոմիտեում քննվող առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հիշեցնելով, որ հարցաքննվելու մասին ավելի վաղ հայտնել էր նաև ԱԱԾ տնօրենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ