«Հրապարակ». Արարատի մարզպետը մարզպետարանում իրեն հարազատներով է շրջապատել


11:00 , 27 սեպտեմբեր, 2018

«Չնայած ընդդիմության կարգավիճակում նոր իշխանությունները բազմիցս էին քննադատում նախորդ իշխանություններին պետական համակարգը ծանոթ-բարեկամ-խնամիներով համալրելու հարցում, սակայն իրենք էլ հետ չեն մնում նրանցից։ Մասնավորապես՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում արդեն հարազատներով է շրջապատել իրեն։


Օգնականը նրա զարմիկն է՝ Գևորգ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի գործառույթները կատարողը՝ խորհրդականի հաստիքով գրանցված Լիլիթ Միրզախանյանը, մորաքրոջ հարսն է, մեկ այլ հեռավոր բարեկամ-ընկեր՝ Հովտաշենի գյուղապետ Արթուր Մկրտչյանն էլ տեղակալ է նշանակվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: