«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամներն ահռելի բեռ են դարձել ՀՀ պետբյուջեի վրա. դրանք, հնարավոր է, հերթով լուծարվեն


10:50 , 27 սեպտեմբեր, 2018

««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամները ահռելի բեռ են դարձել ՀՀ պետական բյուջեի վրա` վատնելով միջոցները, բայց հանրությունն այդպես էլ ականատես չի լինում նրանց կատարած աշխատանքի արդյունքներին:


«Պարզվում է` կառավարությունը լուծարման գործընթացը սկսել է առայժմ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամից: Ըստ որոշ տեղեկությունների` սրան հնարավոր է հաջորդի «Հայաստանի զարգացման» հիմնադրամը, որը, ի դեպ, տևական ժամանակ է` անվանափոխվել է` «Բիզնես Արմենիա»-ի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: