Ինգուշեթիան և Չեչնիան սահմանի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել


23:00 , 26 սեպտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Ինգուշեթիայի և Չեչնիայի ղեկավարներ Յունուս-Բեկ Եվկուրովը և Ռամզան Քադիրովը երկու շրջանների միջև սահմանի բաժանման մասին համաձայանգիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։

«Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ Չեչնիային է տրվում Իգուշեթիայի Սունժենսկի շրջանում տեղակայված լեռնային-անտառային տեղանքը, իսկ Ինգուշեթիային տրվում է նմանօրինակ տեղանք՝ տեղակայված Չեչնիայի հանրապետության Նադտերեչնի շրջանում»,- ասված է Ինգուշեթիայի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։