«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունից տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից


20:20 , 26 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ երեկ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է հիվանդանոցի տեխնիկ-օպերատորը,  վնասվածքներ է ստացել աշխատակիցներից մեկը:

Yerkir.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ պայթյունի հետևաքնով վնասվել էր տղամարդու ձախ ձեռքը: «Նա ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը լավ է: Տղամարդը երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասացին նախարարությունից:

Հիշեցնենք, որ ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը հավաստիացրել էր, որ թթվածնի բալոնը հիվանդանոցինը չի եղել: Մահացած աշխատակիցն իր հետ էր այն հիվանդանոց բերել, իսկ հետո փորձել լիցքավորել տեղի բալոնից: