Հնդկաստանում ուղևորը ինքնաթիռի վթարային ելքը շփոթել է զուգարանի հետ


23:00 , 26 սեպտեմբեր, 2018

Հնդկաստանում GoAir ավիաընկերության ուղևորը թռիչքի ընթացքում փորձել է բացել վթարային ելքը՝ շփոթելով այն զուգարանի հետ։ Այս մասին հաղորդում է Times of India թերթը՝ հղում անելով ավիաընկերության ներկայացուցչին։

Ինչպես նշվում է՝ միջադեպը տեղի է ունեցել Նյու–Դելիից Պատնա թռիչքի ընթացքում՝ 150 հոգիանոց ինքնաթիռում։ Ուղևորների խոսքերով՝ տղամարդը վեր է կացել իր տեղից և մոտեցել է ելքին։ Երբ նա փորձել է բացել դուռը, մարդիկ սկսել են գոռալ, հետո ինչ–որ մեկը նրան ամուր բռնել է, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել։ Մի քանի ուղևոր տուժվել է։

Հարցաքննության ժամանակ տղամարդն ասել է, որ պարզապես ցանկացել է զուգարան գնալ։ Պարզվել է, որ նա առաջին անգամ է թռչել ինքնաթիռով։