Ռուս աղջկա շիրիմին գրանիտե iPhone են կանգնեցրել (Photo)


21:45 , 26 սեպտեմբեր, 2018

Ուֆայի գերեզմանատներից մեկում տեղադրվել է մարդու հասակի բարձրությամբ հսկայական iPhone 6-ի տեսքով գրանիտե հուշաքար: Այս մասին հաղորդում է Ufa1-ը:

Հուշաքարի արտաքին տեսքը ճշգրտորեն փոխանցում է գաջեթի դետալները. կողքին փորված են ձայնի կարգավորման կոճակները, հետևի վահանակի վրա` տեսախցիկ, լապտեր, ապրանքանիշ և «խնձորի» լոգոն: Ճակատային վահանակի վրա մահացած երիտասարդ աղջկա դիմանկարն է: Քանդակի հիմքում ընկած է QR կոդը:

Լրատվամիջոցը գրում է, որ նման գերեզմանաքարի արժեքը կարող է հասնել 104 հազար ռուբլու: Սգո ծառայությունների գրասենյակները հաճախ են նմանօրինակ հուշաքարեր պատվիրում Չինաստանում:

На могиле россиянки установили гранитный iPhoneНа могиле россиянки установили гранитный iPhoneНа могиле россиянки установили гранитный iPhoneНа могиле россиянки установили гранитный iPhone