Բրիտանացին փորձել է ազատվել դաջվածքից և ուռուցք է ձեռք բերել


22:20 , 26 սեպտեմբեր, 2018

Բրիտանացին որոշել է ազատվել դաջվածքից, որ արել էր մատնեմատի վրա նախկին ընկերուհու պատվին, սակայն երկու գործողությունից հետո նրա մոտ քաղցկեղ է առաջացել՝ գրում է The Mirror-ը։

Առաջին գործողությունը հաջող է անցել, իսկ երկրորդից հետո մատը սկսել է ուռչել։ Մեկ օր անց բրիտանացին մատի վրա 2,5 սմ-անոց ուռուցք է հայտնաբերել, որից անընդհատ հեղուկ է հոսել։

Դաջվածքը հեռացնող վարպետը խորհուրդ է տվել զգույշ վարվել գոյացության հետ, սակայն տղամարդը վստահ չէ, որ արժե շարունակել գործընթացը։