Գիտնականները ցողունային բջիջների միջոցով վերականգնել են մարդու ոսկորները


20:00 , 26 սեպտեմբեր, 2018

Ստենդֆորդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են ցողունային բջիջների առանձին տեսակ, որը պատասխանատու է ոսկրային հյուսվածզների ամրացման համար։ Այդ մասին գրում է Engadget-ը։

Գիտնականները պնդում են, որ այդ ցողունային բջիջների ներարկմամբ կհաջողվի բուժել ոչ միայն կոտրվածքները, այլև բավականին տարածված արթրիթը, օստեոպարոզը։ Բացի դրանից, մոտ ժամանակներում գիտնականները կսկսեն արհեստական ոսկորի աճեցման առաջին փորձերը։ Արհեստական ոսկորները կօգտագործվեն վնասված ոսկորների փոխարեն։ Դրանք ավելի ամուր կլինեն և արագ կհարմարվեն օրգանիզմի առանձնահատկություններին։