Իրանում նորածին երեխան վերակենդանացել է դիահերձարանում


17:15 , 26 սեպտեմբեր, 2018

Իրանում վեց ամսական երեխան, որի մահը հաստատվել էր երեքշաբթի օրը, դիահերձարանում կենդանացել է։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով թաղման գրասենյակի ղեկավար Ամիր Աբբաս Աբեդինիին։ Նրա խոսքերով՝ մարմինը կենդանության նշաններ է ցուցաբերել չորեքշաբթի օրը՝ հուղարկավորության նախապատրաստելու ժամանակ։ Աբեդինին նշել է, որ երեխայի ընտանիքին արդեն տեղեկացրել են կատարվածի մասին։ Այլ մանրամասներ հաղորդագրության մեջ չեն բերվում։