Մերսեք մարմնի այս 5 կետերը և ազատվեք սթրեսից հաշված րոպեների ընթացքում․ անհավանական արդյունք


17:45 , 26 սեպտեմբեր, 2018

Աշխատանքը, ամենօրյա հոգսերը, հարաբերությունները հաճախ են բերում սթրեսի։ Մի շտապեք ընդունել դեղահաբեր, որոնք հիմնականում ունենում են հակառակ ազդեցությունն օրգանիզմի վրա։ Դրա փոխարեն փորձեք օգնել ինքերդ Ձեզ. պարզապես մերսեք այս 5 կետերը մարմնի վրա։

Ակուպրեսուրան․ սա ճապոնական մերսման տեխնիկա է

Մերսեք բութ մատը և ցուցամատը միացնող հատվածը 5 վայրկյան։ Դա կօգնի հանգստացնել գլխացավը, թեթևացնել պարանոցի լարվածությունը և անցկացնել սթրեսը։ Բութ մատի և միջնամատի օգնությամբ սեղմեք պարանոցից ուս անցման հատվածը՝ ճնշում չգործադրելով, և մերսեք այդ կետը 5 վայրկյան։ Այն հանգստացնում է և թեթևացնում ատամնացավը, ինչպես նաև դեմքի և պարանոցի մկանային ցավերը։ Գտեք ոտքի առաջին և երկրորդ մատների մեջտեղի հատվածը, իջեցրեք ձեռքի մատը մի փոքր ներքև։ Այդ հատվածի մերսումը նվազեցնում է իրանի ցավը, ազատում է անհանգիստ վիճակից և անքնությունից։ Երկու ձեռքերի բութ մատներով սեղմեք այն հատվածը, որտեղ միանում են գլուխն ու պարանոցը։ Մի քանի անգամ սեղմեք այդ կետը։ Սա իրոք օգնում է ազատվել գլխացավից, հոգնածությունից, աչքերի լարվածությունից։

Այս կետը կարելի է խթան համարել երկարակեցության և առողջության համար։ Այն նաև արդյունավետ է աղեստամոքսային խանգարումների, սրտխառնոցների, թունավորումների դեմ։

Սա ընդամենը շատ քիչ մասն էր ճապոնական ինքնաբուժության տեխնիկայից։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: