Առանց տիրոջ մնացած բանանի խմբաքանակը որոշեցին նվիրաբերել բանտին. բայց միայն տեսեք, թե ստուգման արդյունքում 18 միլիոն դոլարի ինձ գտան դրա մեջ (Photo)


16:05 , 26 սեպտեմբեր, 2018

Ամերիկյան Ֆրիպորտ քաղաքի նավահանգստում 45 արկղ բանան հայտնվեց, որի տերն անհայտ էր։ Սահմանապահները որոշեցին այն նվիրաբերել տեղի բանտին։ Տեղափոխման ժամանակ հսկիչներից մեկը նկատեց, որ փաթեթավորումներից մեկը տարբերվում է մնացածից։ Մանրակրկիտ խուզարկության արդյունքում դրա արկղերից 540 փաթեթ կոկաին դուրս բերեցին, որի ընդհանուր արժեքը 18 միլիոն դոլար էր։