Ինչո՞ւ են վարորդներին երբեմն «շոֆեր» անվանում. բառի ծագման հետաքրքիր պատմությունը


15:45 , 26 սեպտեմբեր, 2018
Վարորդներին մենք երբեմն անվանում ենք շոֆեր, ինչը ֆրանսերեն chauffeur բառի աղավաղված ձևն է: Բայց արդյո՞ք «շոֆերը» հենց նա է, ով մեքենա է վարում: Պարզվում է, որ իր նախնական իմաստում chauffeur նշանակել է հնոցապան: Այդպես են անվանել այն մարդկանց, ովքեր ածուխ կամ փայտ են նետել հնոցի մեջ: Եվ քանի որ առաջին ավտոմեքենաներն ունեին շոգեշարժիչ, վարորդները ստիպված էին անընդհատ թեժ պահել հնոցը: Հենց այդ նմանությամբ էլ վարորդներին սկսեցին անվանել շոֆեր (chauffeur):