Այս արշավն ուղղված է բռնցքամարտի դեմ. Արթուր Գևորգյան


14:40 , 26 սեպտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Բռնցքամարտի ֆեդերացիան արտահերթ հավաք-ժողով էր հրավիրել, որտեղ քննարկվեց երկրորդ բռնցքամարտի ֆեդերացիայի (Հայկական բռնցքամարտի ֆեդերացիա) առկայության, ի հայտ եկող խնդիրները:

Լրագրողների հետ զրույցում Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը փաստեց, որ այս հանդիպմանը անձամբ հրավիրել է Հայկական բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, սակայն ոչ մեկը չի ներկայացել: «Այս արշավն ուղղված է բռնցքամարտի դեմ, քանի որ ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ ուղղված լինի իմ դեմ: Ես ոչ մի ոտնձգություն թույլ չեմ տա ֆեդերացիայի նկատմամբ»,-ասաց նա:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` կանոնակարգված գործողությունների արդյունքում լինում են նաև դժգոհողներ: «Տոտալ վերահսկողություն կա մյուս բոլոր մարզաձևերում՝ բացառությամբ ֆուտբոլի, շախմատի և բռնցքամարտի»,-շեշտեց Գևորգյանը:

Վերջինս փաստեց նաև, որ իրեն աջակցում են ՀԱՕԿ-ի նախկին երկու նախագահները` Ալեքսան Սարգսյանը և Բենուր Փաշայանը: