Yerkir.am-ը գրում է.
Շվեյցարիան հրաժարվել է ռուսաստանցի հայտնի գործարար Ռոման Աբրամովիչին կացության վկայական տրամադրել` նրան համարելով սպառնալիք երկրի հեղինակության և անվտանգության համար: Այդ մասին հայտնում է Коммерсантъ-ը:
Շվեյցարիայի դաշնային ոստիկանությունը ի պատասխան միգրացիոն ծառայության հարցմանը հայտնել է, որ Աբրամովիչին կասկածում են փողերի լվացման և քրեական կառույցների հետ շփումներ ունենալու մեջ: