ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու Հայաստանի հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ


14:00 , 26 սեպտեմբեր, 2018

ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերն ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության եւ ազգային հարցերն ամրացնելու համար։

Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաեւ, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաեւ մեր խոհեմ, իմաստուն եւ պետականամետ դերակատարությունը։

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության, անվտանգության եւ հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ։

Ի վերջո, փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ։