Սոլյարիի մոլի սիրահար մոդելն արդեն 22 տարի է պայքարում է մաշկի քաղցկեղի դեմ. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա մաշկն այսօր (Photo)


12:45 , 26 սեպտեմբեր, 2018
Երիտասարդ տարիքում մոդել և «Միսս Մերսիսայդ» Բևեռլի Դոդսն այնպես էր տարվել արևայրուքով, որ ամեն օր իր վրա Կոկա կոլա էր լցնում և այնքան երկար պառկում սոլյարիի կապույտ լույսի տակ, որ հայրն ուղղակի սարսափում էր էլեկտրաէներգիայի համար եկած վճարի չափից։ 
Արդյունքում Բևեռլին մաշկի քաղցկեղ վաստակեց, որի դեմ պայքարում է արդեն 22 տարի։
Այժմ կինը 55 տարեկան է, բայց իր կարծիքով՝ մաշկը 85 տարեկանի տեսք ունի։
Նա հորդորում է բոլոր կանանց արևի տակ պառկելու փոխարեն ավտոարևայրուք ընդունել ու պաշտպանել մաշկը վաղաժամ ծերացումից։