«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի ունեցվածքը 2.5 մլն դրամ է, անցյալ տարի նույնիսկ 20 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստեցել


10:40 , 26 սեպտեմբեր, 2018
««Մարտի 1-ի» գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը մակագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանին: 

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ի՞նչ ունեցվածք ունի Պողոսյանը:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից պարզվում է՝ Պողոսյանը սեփական տուն և ավտոմեքենա չունի: Դատավորի դրամական միջոցը կազմել է 2.5 մլն դրամ: Նրա եկամուտը սեփական աշխատավարձն է, որն ամսական կազմում է մոտ 950 հազար դրամ: Բացի այս, դատավոր Պողոսյանն անցած տարում 20 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստեցել: Կնոջ` Շուշանիկ Պողոսյանի հայտարարագրում նշված է, որ ոչինչ չունի` ո՛չ դրամական միջոց, ո՛չ եկամուտ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: