Կարկտահարությունից տուժած գյուղացիների օգնության համար առայժմ գումար է փոխանցել միայն մեկ գործարար


11:11 , 24 մայիս, 2013
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Կարկտահարությունից տուժած գյուղացիների օգնության համար առայժմ փոխանցվել է ընդանենը մեկ մլն. դրամ, այդ գումարն էլ փոխանցել է միայն մեկ գործարար: Փաստորեն մեր գլուխգովան, ազգասեր, հայրենասիրական ճառեր, կենացներ ասող մեծահարուստներից միայն մեկն է արձագանքել գյուղնախարարի կոչին: Անշուշտ, այս գործին պետք է լծվեն նաեւ քաղաքական-հասարակական ուժերը, կուսակցությունները, պետական, մասնավոր ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, բոլորը...
Այս մի դեպքով կոչը հասկացանք, սակայն պետք չէ սպասել եղանակի քմահաճույքին ու նոր խառնվել իրար... Հաստատ հիմնադրամ է պետք, ընդ որում օգնել դրամով եւ ոչ թե պահեստներում մնացած, ինչ-որ մարդկանց պատկանող փչացած կամ չվաճառվող ապրանքները իրացնելու համար տրվող օգնությամբ...