Փաշինյանի առաջին ելույթը ՄԱԿ-ում (Video)


10:02 , 26 սեպտեմբեր, 2018

Փաշինյանի ելույթը անգլերեն/ֆրանսերեն էր՝ ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով, ու ֆրանկոֆոն Հայաստանի ուղերձը։
Կարճ անդրադարձավ հեղափոխությանը, դրա սկզբին, ընթացքին և հետևանքներին։

Շեշտեց, որ Հայաստանը փոփոխություններ չի անելու արտաքին քաղաքականության մեջ և մի պետության հաշվին մյուսի հետ «ընկերություն» չի անելու։ Խոսեց խաղաղապահների մասին, որ Հայաստանը տրամադրում է ՄԱԿ-ին, իհարկե, անդրադարձավ Սիրիայում հայկական ներգրավվածությանը՝ նշելով, որ դա արվում է մեր համայնքի համար և ունի մարդասիրական բնույթ։

Խոսեց Արցախի մասին՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր մարտահրավեր և նշեց, որ Բաքուն պետք է ուղիղ խոսի Ստեփանակերտի հետ։ Հետաքրքիր է, որ չանդրադարձավ այն թեզին, որ չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն, բայց շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել բանակցային գործընթացին ՄԽ շրջանակներում։

Խոսեց ՄԱԿ օրակարգի և դրանում Հայաստանի ներգրավվածության մասին։ Իհարկե, խոսեց ցեղասպանության մասին՝ մարդու իրավունքների համատեքստում։

Անկեղծ ասած՝ սպասում էի որևէ ուղերձ լսել հայ-թուրքական հարաբերությունների մասով, բայց չտվեց։ Տարածաշրջանային մարտահրավերներին չանդրադարձավ, Հայաստանի շրջափակմանը, բոլոր տնտեսական նախագծերը Հայաստանին շրջանցելու հարցին չանդրադարձավ։

Լսեք ելույթը։