«Աէրոֆլոտ» ընկերությունն ուղևորների «սև ցուցակ» է կազմել


09:00 , 26 սեպտեմբեր, 2018
operativ.am-ը գրում է

«Աէրոֆլոտ» ընկերությունն իր «սև ցուցակում» ներառել է այն ուղևորների անունները, ովքեր երբևէ աղմուկ են բարձրացրել կամ իրենց լավ չեն պահել ինքնաթիռում՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավիաընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևն ասել է, որ ցուցակում առայժմ երեք անուն կա․ երկուսը Մոսկվա-Ալմաթի, մեկը Մոսկվա-Ուֆա չվերթներից։ Նրանց մեկ տարի կարգելվի թռչել «Աէրոֆլոտի» չվերթներով։

Քննարկվում է ցուցակում ևս չորս ուղևորներիի ընդգրկման հարցը։

Քանի որ ավիափոխադրողները նման ցուցակները միավորելու իրավունք չունեն, նշված ուղևորները կարող են օգտվել այլ ընկերությունների ծառայություններից։