Հսկայական ներդրումներ ու բարեփոխումներ են իրականացվելու կրթության ոլորտում


10:47 , 24 մայիս, 2013
ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Մեր երկրի մրցունակ ապագան ապահովելու են կրթված քաղաքացիները։ Ուստի հսկայական ներդրումներ ու բարեփոխումներ են իրականացվելու կրթության ոլորտում։ Կրթությունը դարձվելու է հասանելի. անվճար կրթություն է ապահովվելու (այդ թվում՝ բարձրագույն) սոցիալապես անապահով խավերի համար։ Ներդրվելու են նոր մեխանիզմներ գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ։
Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ծավալները։ Ի դեպ, օրերս երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ հանրապետության նախագահը կրկնապատկեց երիտասարդ գիտնականներին հատկացվող գումարի ծավալը՝ հասցնելով տարեկան 200 միլիոն դրամի։